Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Փարիզի քաղաքապետին փորձում էր զարմացնել զենք զինամթերքով.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության մարդաշատ միջոցառումներից էր Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Երեւան զբոսանք. հնի ու նորի հանդիպում»-ը:
Հյուսիսային պողոտայի միջնամասում ձևավորված հարթակում ներկայացվել էին զինագործ դարբինների, այդ թվում 1650-ական թվականներից հայտնի Չիլինգարյանների տոհմի դարբինների հին և ժամանակակից զինատեսակներ, նաև տեղում դարբնի հետաքրքիր աշխատանքներ են մշակվել:
Պողոտա էր այցելել և դարբնի աշխատանքներին հետևել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոնի հետ միասին:
Այս հարթակում իրենց աշխատանքներն են ցուցադրել նաև ժողովրդական վարպետ Աշոտ Գալստյանն ու զենքերի արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերություններ:
Առաջին անգամ անցկացվող նախագիծը մեծ հետաքրքրություն էր առաջացրել, և հարթակն ամբողջությամբ մարդկանց օղակով էր շրջապատվել:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի