36486 դիտում
11:18 15-12-2023
Խոշոր հրդեհ՝ Սյունիքի մարզում. ՌԴ խաղաղապահների Kamaz-ում, որը բարձված է եղել զենք-զինամթերքով, հրդեհ է բռնկվել. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից. երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Սպանդարյան հատվածում Kamaz մակնիշի բեռնատար է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտ հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին պատկանող Kamaz մակնիշի ավտոմեքենայում, որը, ըստ տեղեկության, բարձված է եղել զենք-զինամթերքով:
Քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ ՊԾ գումարտակի հրամանատար Գ. Զաքարյանի կարգադրությամբ՝ երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է, իսկ հրշեջները, դիմելով ռիսկի, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են կրակի դեմ, իսկ կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից:
Օպերատիվերեն ժամանել են նաև Սիսիանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների օպերատիվ խումբը, ովքեր 1 հոգու, որը ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայող է, բուժօգնություն են ցուցաբերել ու տեղափոխել հիվանդանոց:
Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում են ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետն ու Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+