211652_close_icon
views-count70145 դիտում article-date 14:31 09-10-2016

Արտակարգ դեպք Լոռու մարզում. գիշերը պայթեցրել են Վանաձորի գաղութի պետի ավտոմեքենան

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 02:20-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցի 13 տանը պայթյուն է հնչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Մհեր Հարությունյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ, 56-ամյա Գևարգ Մկրտչյանի տան բակում կայանված ВАЗ 2121 մակնիշի 096 ՏՏ 03 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետևանքով վնասվել է Niva-ի լուսարձակն ու անիվը: Բարեբախտաբար, պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ տանը եղել է միայն գնդապետը: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կարգադրությամբ ավագ քննիչ Մ.Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 185 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որպեսզի պարզ լինի, թե ինչ տեսակի պայթուցիկ է օգտագործվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր