211652_close_icon

ՀՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել

views-count21140 դիտում article-date 15:58 08-10-2016
ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 7-րդ կետը` ո ր ո շ ու մ եմ. 1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի: 2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համակարգում ստեղծել զբոսաշրջության պետական կոմիտե՝ որպես նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին: 3. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրի II բաժինը 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետով` «11.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե». 4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ: 5. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Նմանատիպ նյութեր