211652_close_icon
views-count5161 դիտում article-date 15:20 08-10-2016

ԱՄՆ-ն մեղմել է Իրանի դեմ պատժամիջոցները, որպեսզի թեթևացվի բիզնեսի կառավարումը

ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը մեղմել է Իրանի դեմ կիրառվող որոշ պատժամիջոցներ, որպեսզի թեթևացնի Իրանում արտասահմանյան ընկերությունների համար իրենց բիզնեսի կառավարումը, հաղորդում է Associated Press-ը։ Նախօրեին նախարարությունը փաստաթուղթ է հրապարակել, համաձայն որի՝ այսուհետ թույլատրվում են Իրանի հետ օֆշորային բանկային հաստատությունների միջոցով նախկինում արգելված դոլարային գործարքները։ Այդուհանդերձ, նախարարությունը նշել է, որ դրանք չպետք է ԱՄՆ-ի հետ որևէ կապ ունենան։ Բացի այդ, հանվել է իրանական ընկերությունների հետ գործառույթների իրականացման արգելանքը։ Նշենք, որ ավելի վաղ Սպիտակ Տունը դեմ էր հանդես եկել Իրանի դեմ պատժամիջոցների խստացման նախաձեռնությանը։

Նմանատիպ նյութեր