ԱՄՆ-ն մեղմել է բելառուսական որոշ ընկերությունների դեմ կիրառվող պատժամիջոցները
Միացյալ Նահանգները մասամբ կասեցրել է բելառուսական մի շարք ընկերությունների դեմ սահմանած պատժամիջոցները: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը, հաղորդում է Ria Novosti-ն:
Որոշումը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 30-ից և կգործի մինչև 2016 թվականի ապրիլ ամիսը, եթե չերկարաձգվի կամ հետ կանչվի:
Որոշումը տարածվել է Բելառուսի նավթային առևտրի տան, «Белнефтехим», «Белшина», «Гродно Азот». «Гроднохимволокно», «Лакокраска», «Полоцк Стекловолокно» և «Нафтан» ձեռնարկությունների վրա: