22512 դիտում
11:19 08-10-2016
Ողբերգական դեպք Ջերմուկ քաղում, 59-ամյա տղամարդը հողային աշխատանքներ կատարելիս 3 մետր բարձրությունից վայր է ընկել
Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ է ստացվել Ջերմուկի հիվանդանոցից, որ շոկային վիճակով իրենց մոտ է տեղափոխվել Ջերմուկ քաղաքի Ձախափնյա թաղամասի բնակիչ, 59-ամյա Երջանիկ Շահնազարյանը, ով կարճ ժամանակ անց մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ Ե. Շահնազարյանը հիվանդանոց է տեղափոխվել Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան 1-ին հատված առանձնատներից մեկից, որտեղ հողային աշխատանքներ կատարելու ժամանակ ինքնազգացողությունը վատացել և 3 մետր բարձրությունից ընկել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հողային աշխատանքները կատարել է Զորիկ Վարդանյանին պատկանող առանձնատանը։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26760 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ