211652_close_icon

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ծաղկաբեր գյուղի տներից մեկում 30-ամյա տղամարդը էլեկտրական աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել է և մոտ 3 մետր բարձրությունից վայր ընկել․ բժիշկները արձանագրել են նրա մահը

views-count4471 դիտում article-date 18:33 27-09-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Սպիտակ համայնքի Ծաղկաբեր բնակավայրի տներից մեկը, որտեղ արձանագրել են 30-ամյա Կարլեն Ս․-ի կենսաբանական մահը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Ասոյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել է նաև ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Երեմ Դանիելյանի գլխավորությամբ։

Արդեն տեղում Կարլեն Ս․-ի հորեղբայրը հայտնել է, որ նույն օրը ժամը 12։00-ի սահմաններում Կարլեն Ս․-ն իր տան տանիքում էլեկտրական աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել է և մոտ 3 մետր բարձրությունից վայր ընկել գետնին ու մահացել։

Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր