6464 դիտում
10:05 08-10-2016
Ինչո՞վ է պայմանավորված սահմանային վերջին լարումը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քառօրյա պատերազմից հետո, բնականաբար, հասարակությունը շատ զգայուն է առաջնագծից ստացվող տեղեկատվության նկատմամբ, և իրավիճակի ցանկացած լարում վերլուծվում է նոր լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման տեսանկյունից։ Կարծիքներ են հնչում, որ ադրբեջանցիների այս ակտիվությունը կապված է այնտեղ անցկացված սահմանադրական հանրաքվեի հետ, որի արդյունքով Ալիևների ընտանիքն այլևս դարերով կարող է իշխել Ադրբեջանում։ Ըստ այդմ, հնարավոր է սահմանին լարվածություն է հրահրվում ադրբեջանցի ժողովրդին այս տխուր ապագայից շեղելու նպատակով և առհասարակ ներքին դժգոհությունները զսպելու համար։
Փորձագիտական մեկ այլ տեսակետի համաձայն, առաջնագծում իրադրության լարումը կարող է կապ ունենալ սառեցված բանակցային գործընթացի հետ։ Այսինքն, Ադրբեջանը պրովոկացիա է անում, որպեսզի բանակցային գործընթացը վերսկսվի։ Մեկ այլ տեսակետի համաձայն, Ալիևը, չնայած ապրիլյան պատերազմի իր համար տխուր արդյունքներին, չի հրաժարվում ղարաբաղյան հակամարտությանը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունից, և այս օրերի ու հետագա բռնկումները պետք Է այս համատեքստում դիտարկել։
Հ.Գ. Հնարավոր է, խուճապի կարիք առհասարակ չկա, և առաջնագծում իրավիճակի սրումը այս պահին գոնե ոչ մի առնչության չունի գլոբալ ճգնաժամերի հետ։ Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի Դենվեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը։ Բնականաբար, այս լուրը դիվանագիտական խողովակներով մի քանի օր շուտ է հասել Ադրբեջանի ղեկավարությանը, ու շատ հավանական է, որ նախորդ օրերի ռազմական ակտիվությունը ընդամենը դրա պատասխանն է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4712 դիտում
22:22 14-07-2020
ՆԱՏՕ-ն կոչ է անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել սահմանին հետագա լարումը կանխելու համար
4183 դիտում
19:54 16-07-2020
ՌԴ ԱԳՆ-ն և ՊՆ-ն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ իրավիճակի հետագա լարումը կանխելու համար
Այս բաժնից
1180 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»