211652_close_icon
views-count11340 դիտում article-date 16:41 15-11-2019

Քաղաքական դաշտում բարձր լարումը կավարտվի, երբ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով ոչ թե վարչապետ ունենանք, այլ՝ դատապարտյալ. Նարեկ Սամսոնյան. tert.am

Հայաստանում տիրող իրավիճակի քաղաքագիտական ձևակերպումը քաղաքական «շիզմ»-ն է. այն տարատեսակ բաժանարար գծերի միջոցով սկզբնական շրջանում հասարակությունը կառավարելի դարձնող երևույթն է, որը վերջնարդյունքում տանում է հասարակության պառակտմանը։ Այս մասին «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքին հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը, հայտնում է [url=https://https://www.tert.am/am/news/2019/11/15/narek-samsonyan/3141547]Tert.am[/url]-ը։ Նա նշեց, թե քաղաքական պառակտումը կամ քաղաքական «շիզմ»–ը ֆորմալ առումով տեղի ունեցավ, երբ Երևանի քաղաքապետ, նախկին դերասան Հայկ Մարությանն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում միամտորեն հայտարարեց, թե դաշտը բաժանվում է «սևերի» ու «սպիտակների»: «Սա առաջին բաժանարար գիծն էր, որից հետո ուղղակի ավելացան հասարակության ներսում եղած խրամատները»,-ասաց Սամսոնյանը:Նրա խոսքով` այս երևույթը եղել է նաև մինչև Նիկոլ Փաշինյանի` իշխանության գալը, երբ նա դեռ ընդդիմություն էր։ «2007-ից այդ գործընթացն ավելի սրվեց` «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով: Երբ 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո դաշտն սկսեց ավելի սրվել, տարանջատումներն էլ ավելացան: «Շիզմ»–ի տարածման հիմքերից մեկն էլ «Սասնա Ծռեր»-ի ահաբեկչությունն էր. բազմաթիվ մարդիկ դարձան ահաբեկիչների ֆորմալ և փաստացի փաստաբաններ: Պետության վրա հարձակված տեռորիստներին, ստահակներին պաշտպանող մարդիկ կային և կան»,- ասաց նա՝ նշելով, թե այդուհետ բաժանարար գծերն անընդհատ արմատանում էին, և արդյունքը եղավ 2018-ի ապրիլը: «Այդտեղ չկար սեր և հանդուրժողականություն, կար սուտ, կեղծիք, Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկ, կային Սամվել Ալեքսանյանի մասին կեղծ տեղեկություններ, իսկ այսօր նա ընտանիքի օլիգարխ է դարձել»,- ասաց Նարեկ Սամսոնյանը` ընդգծելով նաև, թե Սերժ Սարգսյանի, Հանրապետական կուսակցության օրոք իշխանությունը չի եղել քաղաքական «շիզմ»–ի կրող: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավարն ասաց նաև, թե Նիկոլ Փաշինյանն էլ, մինչ իշխանությանը գալը, այդ «շիզմ»–ի կրողն էր: «Շատերն, ովքեր այսօր կառավարության մեջ են, ժամանակին Նիկոլ Փաշինյանին մեղադրում էին Սերժ Սարգսյանի ագենտը լինելու մեջ, նաև` իր խոսնակը»,- ասաց նա։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/11/15/narek-samsonyan/3141547]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր