ՆԱՏՕ-ն կոչ է անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել սահմանին հետագա լարումը կանխելու համար
ՆԱՏՕ-ն կոչ է անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին հետագա լարումը կանխելու համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:
«Մենք մտահոգությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին զարգացումներին, որոնց ընթացքում օգտագործվում են ծանր զինատեսակներ և զոհվում են մարդիկ: Մենք միանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին՝ ուղղված բոլոր կողմերին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագա լարումը կանխելու համար», - գրել է Ապաթուրայը: