211652_close_icon
views-count9423 դիտում article-date 09:56 08-10-2016

Երևանի շենքերի բակում՝ հավանոցներ, ճագարանոցներ. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ահարոնյան փողոցի թիվ 10-14 և հարակից շենքերի բնակիչները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրավիրում են իրենց բակ՝ փոքրիկ շրջայցի։ Նրանք քաղաքապետին նամակ են գրել՝ ակնկալելով գործնական քայլեր. «Վերջին տարիներին մեր բնակելի շենքերն ընդգրկող ընդարձակ բակը վերածվել է ավտոտնակների բազմակողմ ձեռնարկատիրական հավաքակայանի: Բակից բացի՝ բնակելի շենքերը հակառակ կողմերից շրջափակվել են կից կառուցված ավտոտնակներով՝ բնակիչներին զրկելով անցումներից։ Բակ կոչվածն էլ պայմանական է բակ կոչվում, որովհետև այդ հատվածներում բնակիչները զրկված են անցուդարձ անելու, երեխաներին մաքուր օդի հանելու, իսկ մանկահասակները՝ խաղալու հնարավորությունից։ Բարձիթողի վիճակն այնքան ակնհայտ է, որ ավտոտնակների տանիքներին արդեն կառուցված են հարկաբաժիններ՝ զանազան կենցաղային նպատակներով, նույնիսկ գործում են հավանոցներ, ճագարանոցներ, ինկուբատորներ, իսկ ավտոտնակների հիմնական մասը վերածվել է խանութների և մանրումեծ արհեստանոցներին սպասարկող պահեստների»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր