211652_close_icon
views-count11525 դիտում article-date 21:24 08-06-2024

Հակասանիտարական վիճակ ու խոլեռայի վտանգ՝ Երևանի Շիրակի 21Ա և 23 հասցեում գտնվող շենքերի տարածքում․ 6 ամիս է՝ կոյաջրերը դիտահորերով հոսելու փոխարեն լցվում են շենքերի նկուղներ ու բակեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հակասանիտարական վիճակ ու խոլեռայի վտանգ կա Երևանի Շիրակի 21Ա և 23 հասցեում գտնվող շենքերի տարածքում։ 6 ամիս է կոյաջրերը դիտահորերով հոսելու փոխարեն լցվում են շենքերի բակեր։ Բնակիչները պատուհան բացել չեն կարողանում, լվացքն էլ տանն են չորացնում։ Եթե մեծահասկաները գոնե շրջանցում են այստեղ հոսող կոյաջրերը, ապա ամեն ինչ ավելի դժվար է երեխաների դեպքում։ Բացի այն, որ խաղալ չեն կարողանում տարածքում, նաև մեծ է խոլեռայի վտանգը։

Իսկ խնդիրն առաջացել է, ըստ հավաքվածների, քանի որ բնակիչներից մեկը կոյուղատարերի վրա շենք է կառուցել։

Հիմա կոյաջրերը ոչ միայն բակ են լցվում, այլ նաև նկուղներ։ Խոնավությունն ամենուր է։ Բնակիչներն անելանելի վիճակում են, չգիտեն այլեւս ինչ անել հակասանիտարական վիճակի ու գարշահոտության դեմ։ Ոմանք անգամ սանհանգույցները օգտագործել չեն կարողանում։

Բնակիչները քաղաքապետարան, ու նաև թաղապետարան են գնացել, հարցը բարձրացրել։ Իրենց հայտնել են, որ մրցույթ է հայտարարված։ Հաղթող կազմակերպություն պետք է լինի, որն էլ կփոխի ամբողջ խողովակաշարը։ Բայց բնակիչները մտահոգված են․ սպասել չեն կարող, օրերը տաքանալու հետ վիճակն ավելի է սրվելու։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր