12299 դիտում
22:22 06-10-2016
Սիրիացի փրկարարը այցելել է՝ օրեր առաջ Իդլիբի փլատակների տակից իր ջանքերով դուրս բերված աղջնակին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սիրիացի փրկարար Աբու Քիֆան այցելել է՝ օրեր առաջ Իդլիբի փլատակների տակից իր ջանքերով դուրս բերված աղջնակին:
Նշենք, որ օրեր առաջ տեղի ունեցած ռմբակոծության ժամանակ ռումբը պայթել էր փոքրիկի ընտանիքի տան կողքին: Փրկարարական աշխատանքների ժամանակ կամավորի հուզմունքը տեսագրվել էր Associated Press-ի կողմից և տարածվել համացանցում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրիայի հյուսիսարևմտյան մասում գտնվող Իդլիբ քաղաքի հրթիռակոծություններից հետո փրկարարները [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/02/97217/]փլատակների տակից դուրս էին բերել նորածին երեխայի[/url]:
Աբու Քիֆա անունով սիրիացի փրկարարին 2 ժամ էր պահանջվել՝ հասնելու փոքրիկին, այնուհետև հասցրել էր նրան շտապօգնության բրիգադին՝ չկարողանալով զսպել արցունքները:
BBC-ի թղթակիցը եթերում այդ մասին լուրը լուսաբանելու ժամանակ նույնպես արտասվել էր և շարունակել եթերը արցունքները աչքերին: Ավելի ուշ նա Twitter-ի իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ չնայած լրագրողի աշխատանքը զգոնություն է պահանջում, սակայն «ես նույնպես մարդ եմ»:
Associated Press-ի հրապարակած՝ 1 ամսական նորածնի փրկության մասին հուզիչ տեսանյութը ոչ մի օգտատերի անտարբեր չէր թողել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1438 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1096 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1387 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը