10156 դիտում
10:24 02-10-2016
Սիրիացի փրկարարը չի կարողանում զսպել արցունքները. հրթիռակոծությունից հետո փլատակների տակից դուրս է բերվել 1 ամսական երեխա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սիրիայի հյուսիսարևմտյան մասում գտնվող Իդլիբ քաղաքի հրթիռակոծություններից հետո փրկարարները փլատակների տակից դուրս են բերել նորածին երեխայի: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Աբու Քիֆա անունով սիրիացի փրկարարին 2 ժամ է պահանջվել՝ հասնելու փոքրիկին, այնուհետև հասցրել է նրան շտապօգնության բրիգադին՝ չկարողանալով զսպել արցունքները:
BBC-ի թղթակիցը եթերում այդ մասին լուրը լուսաբանելու ժամանակ նույնպես արտասվել է և շարունակել եթերը արցունքները աչքերին:
Ավելի ուշ նա Twitter-ի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ չնայած լրագրողի աշխատանքը զգոնություն է պահանջում, սակայն «ես նույնպես մարդ եմ»:
Associated Press-ի հրապարակած՝ 1 ամսական նորածնի փրկության մասին հուզիչ տեսանյութը ոչ մի օգտատերի անտարբեր չի թողել:
Նշենք, որ փոքրիկի ծնողների մասին դեռ տեղեկություններ չկան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12266 դիտում
22:22 06-10-2016
Սիրիացի փրկարարը այցելել է՝ օրեր առաջ Իդլիբի փլատակների տակից իր ջանքերով դուրս բերված աղջնակին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
4059 դիտում
21:47 22-08-2017
Իտալիայում երկրաշարժից հետո 3 երեխա է դուրս բերվել փլատակների տակից
2482 դիտում
13:08 26-05-2014
Ուղիղ եթերում հաղորդավարուհին չի կարողանում զսպել արցունքները. տեսանյութ
Այս բաժնից
1039 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
811 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
886 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ