Միխայիլ Տալի հուշամրցաշար. Արոնյանը Անանդի հետ կիսեց 3-րդ տեղը
Մոսկվայում ավարտվեց շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարը:
Վերջին` 9-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդի հետ և հենց վերջինիս հետ էլ 5 միավորով կիսեցին 3-4-րդ տեղերը:
Մրցաշարի չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, որը վաստակեց 6 միավոր: Նրանից կես միավոր ետ մնաց հոլանդացի Անիշ Գիրին՝ 5.5 միավոր:
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 0․5։0․5
Լի Չաո (Չինաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5
Բորիս Գելֆանդ (Իսրայել) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 1:0
Եվգենի Տոմաշևսկի (Ռուսաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0.5:0.5
[b]Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը. [/b]1. Նեպոմնյաշչի՝ 6, 2. Գիրի՝ 5.5, 3-4. Անանդ, Արոնյան` 5-ական, 5-8. Մամեդյարով, Կրամնիկ, Սվիդլեր, Լի Չաո` 4.5-ական, Տոմաշևսկի՝ 3.5, Գելֆանդ՝ 2: