211652_close_icon
views-count4992 դիտում article-date 22:14 04-10-2016

Միխայիլ Տալի հուշամրցաշար. Արոնյանը պահպանեց դիրքերը

Մոսկվայում ավարտվեց աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարի 7-րդ տուրը, որը բավական խաղաղ ստացվեց. բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/04/97432/]խաղաց[/url] Շաքրիյար Մամեդյարովի հետ: Արոնյանը վաստակեց 4 միավոր և այժմ զբաղեցնում է 3-5-րդ տեղերը: Առաջատարը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է՝ 5 միավոր: Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից հետո. Նեպոմնյաշչի՝ 5 միավոր, Գիրի՝ 4,5, Արոնյան, Կրամնիկ, Անանդ՝ 4-ական, Սվիդլեր, Չաո՝ 3,5-ական, Մամեդյարով՝ 3, Տոմաշևսկի՝ 2,5, Գելֆանդ՝ 1: Հոկտեմբերի 5-ին կայանալիք 8-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա չինացի Լի Չաոյի հետ:

Նմանատիպ նյութեր