211652_close_icon
views-count5660 դիտում article-date 20:41 02-10-2016

Միխայիլ Տալի հուշամրցաշար. Արոնյանը գեղեցիկ հաղթանակ տարավ միանձնյա առաջատարի նկատմամբ

Մոսկվայում ընթանում է շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարը: 6-րդ տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով փայլուն ոճով հաղթանակ տարավ մրցաշարի միանձնյա առաջատար Անիշ Գիրիի նկատմամբ և այժմ Կրամնիկի հետ կիսում է 3-4-րդ տեղերը: Նշենք, որ սա Արոնյանի առաջին հաղթանակն էր մրցաշարում: Աղյուսակը ադրբեջանցի Մամեդյարովի նկատմամբ հաղթանակից հետո 4,5 միավորով գլխավորում է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին: Հոկտեմբերի 3-ին մրցաշարում հանգստյան օր է, հոկտեմբերի 4-ին Լևոն Արոնյանը 7-րդ տուրի շրջանակներում սևերով կխաղա ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր