Մոտեցող փոթորիկը կսպանի ձեզ. ԱՄՆ Ֆլորիդայի նահանգապետը հորդորում է բնակիչներին լքել տները
ԱՄՆ Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոտը հորդորել է բնակիչներին շուտափույթ կերպով լքել տները՝ մոտեցող ուժգին փոթորկից հեռու գտնվելու նպատակով և կոչ է արել լուրջ վերաբերվել հայտարարություններին և չձգել ժամանակը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ժամանակը սուղ է,- հայտարարել է նահանգապետը բնակիչներին:
Նշենք, որ Ֆլորիդա նահանգին «Մեթյու» փոթորիկը կմոտենա վաղը՝ հոկտեմբերի 7-ին: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Ֆլորիդա նահանգում:
Այս պահին ԱՄՆ-ում մոլեգնող «Մեթյու» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 140-ի, իսկ Հաիթիում, որի ափերին փոթորիկը ժամեր առաջ է մոտեցել, արդեն 98 զոհ է գրանցվել: