Իսրայելը կոչ է արել Գազայի բնակիչներին լքել իրենց տները
Իսրայելական բանակը զանգահարում է Գազա քաղաքի բնակիչներին և կոչ անում լքել իրենց տները։ Այս մասին փոխանցում է Agence France-Presse֊ը։
«Որոշ ժամանակ առաջ զանգահարել և տեքստային հաղորդագրություններ են ուղարկվել Ջեբալիի արևելյան հատվածի, Ժիջաիյի, Զեյթուն շրջանների բնակիչներին կոչով տարհանվել Գազայի կենտրոնի ուղղությամբ»,֊ ասվում է զինվորաականներ հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Գազայի կողմից գնդակոծման հետևանքով Իսրայելում 4 խաղաղ բնակիչ է զոհվել։