Մոսկվայի իշխանությունները նախազգուշացնում են բնակիչներին՝ մոտեցող ուժեղ քամու և ամպրոպի մասին
Մոսկվայի իշխանությունները նախազգուշացրել են բնակիչներին սպասվող ուժեղ քամու և ամպրոպի մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ օդերևութաբանները կանխատեսում են մինչև 17մ/վ արագության քամու ուժգնացում և ամպրոպ:
Փրկարարական ծառայությունները հորդորում են վարորդներին մեքենաները կայանել ավտոտնակներում կամ գովազդային վահանակներից և հաստաբուն ծառերից հեռու գտնվող տարածքում:
Հիշեցնենք, որ նախօրեին՝ հունիսի 30-ին, ուժեղ քամու հետևանքով Մոսկվայում ավելի քան 120 ծառ էր տապալվել, կար 2 զոհ և մոտ 25 վիրավոր: