ԱԱՊԽ֊ն կոչ է անում Լուգանսկի և Դոնեցկի խաղաղ բնակիչներին լքել իրենց տները
Ուկրաինայի արևելքում մարտական գործողությունները չեն դադարեցվելու։ Այս մասին փոխանցում է INTERFAX-ը՝ հղում անելով ԱԱՊԽ լրատվական վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Անդրել Լիսենկոյին։
«Մարտերը շարունակվելու են։ Խաղաղ բնակիչների համար նպատակահամար կլինի լքել Լուգանսկն ու Դոնեցկը»,֊ հայտարարել է Լիսենկոն։
Ուժայինները նշում են, որ յուրաքանչյուր քաղաքում մարդասիրական միջանցքներ են առկա, որոնց միջոցով հնարավոր է լքել մարտական տարածքները։