211652_close_icon
views-count51013 դիտում article-date 09:51 06-10-2016

«Շումախերական» ավտովթար Երևանում. «գոլդ» համարանիշներով Mercedes-ի վարորդը Աբովյան պուրակում ջարդել է ծառն ու բախվել շինության պատին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Mercedes մակնիշի 70 RT 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան պուրակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ծառին, այնուհետև բախվել Ժամանակակից արվեստի թանգարանի պատին։ Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան, իսկ մեքենան էլ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։ Հարվածի հետևանքով կոտրվել է ծառն ու ավտոմեքենայի ձախ կողմի առջևի ու հետևի անվահեծանները։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, որոնց կողմից էլ փաստի առթիվ անվարույթ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր