Կադիրովը 3-րդ անգամ վերընտրվել է Չեչնիայի նախագահ՝ ստանալով քվեների 98 տոկոսը
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը պաշտոնապես ստանձնել է նախագահի պաշտոնը: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
Չեչնիայում անցկացված ընտրություններում, նախնական տվյալներով, հանրապետության ղեկավար Ռ.Կադիրովը վերընտրվել է 3-րդ անգամ՝ ստանալով ձայների շուրջ 98 տոկոսը:
Նրա մրցակիցները անգամ ձայների 2 տոկոս չեն ստացել:
Հիշեցնենք, որ Կադիրովը ղեկավարում է Չեչնիան 2007 թվականից: Ընդդիմադիրները մեղադրում են նրան մարդու իրավունքների լրջագույն խախտումների, այդ թվում՝ մարդկանց առևանգելու, կտտանքների ենթարկելու և Լինչի դատաստանի ենթարկելու համար: