Չեչնիայի նախագա Ռամզան Կադիրովը պատրաստվում է Ղրիմին մարդասիրական օգնություն տրամադրել
Չեչնիայի նախագա Ռամզան Կադիրովն հայտարարել է, որ պատրաստ է Ղրիմին օգնել սննդով և առաջին անհրաժեշտության իրերով:
«Ես արդեն պայմանավորվել եմ Ռուսասատնի հերոս Ահմատ Հաջի Կադիրովի անվան հիմնադրամի տնօրենի հետ: Նա տվել է իր համաձայնությունը Ղրիմ ուղարկելու սնունդ ու առաջին անհրաժեշտության իրեր»,- գրել է Կադիրովն իր ինստրագրամի էջում, ավելացնելով, որ այդ աշխատանքները կտարվեն Վլադիմիր Պուտինի հանձնարարականի շրջանակներում:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Ռուսաստանի կառավարությանը Ղրիմին մարդասիրական օգնություն տրամադրել: Ի դեպ խոսքը գնում է շրջանների կողմից օգնություն ցուցաբերելու մասին»,- նշել է Չեչնիայի նախագահը:
Կադիրովի խոսքերով, «մեր հայրենակիցները Ղրիմում չպետք է տուժեն ինչ-որ Կիևի փողոցներում տեղի ունեցած հեղաշրջման պատճառով»: