211652_close_icon

Երևանում բախվել են Nissan-ն ու Volkswagen-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count7180 դիտում article-date 14:41 05-10-2016
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 3-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 15։00-ի սահմաններում Աթոյան և Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Ե. Քոչար փողոցի բնակիչ, 60-ամյա Սերգեյ Ասատրյանի վարած Nissan մակնիշի 88 VP 883 համարանիշի և Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 51-ամյա Երվանդ Սիմոնյանի վարած Volkswagen մակնիշի 12 DD 022 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորներ՝ Ավան Առինջի բնակիչներ, 30-ամյա Դիանա Մեսրոպյանը և 48-ամյա Քաղցրիկ Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Ս. Ասատրյանը «Ասատրյանց» ՍՊԸ-ի տնօրենն է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր