211652_close_icon
views-count10081 դիտում article-date 13:22 05-10-2016

Ինչպե՞ս են ձերբակալել ազատամարտիկ Մհեր Մազմանյանին և ի՞նչ խոսակցության պատճառով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, «Հայացք» մամուլի ակումբի հյուրն էր «Սասնա Ծռեր»-ի գործով ձերբակալված և ազատ արձակված ազատամարտիկ Մհեր Մազմանյանը: Նա պատմեց, որ 65 օր անցկացրել է կալանավայրում, խափանման միջոց է զուտ փոխվել, ստորագրությամբ ազատ է արձակվել, բայց քրեական հետապնդումը դեռ կա, և հետագան ցույց կտա, թե ինչ հանգուցալուծում կլինի։ Նշեց, որ իրեն առաջադրած մեղադրանքը ՀՀ քր.օր-ի 218, 219, 235 հոդվածներով է՝ օժանդակություն՝ զինված խմբին: Իրեն առաջադրված մեղադրանքին անդրադառնալով՝ ասաց, որ մեղադրանքն իր համար անհասկանալի է, քանի որ իր խոսակցությունները եղել են լոկ ներսում գտնվող տղաներին օգնելու մասին, որ այդ տղաների գլխից մազ չպակասի: Հարցին, թե ինչ օգնություն է առաջարկել, պատասխանեց, որ ֆիզիկական ներկայությամբ պետք է օգներ՝ սնունդ տաներ, երկխոսության գնալու փորձ ձեռնարկեր: Ազատամարտիկը զարմացած էր հատկապես այն փաստից, որ 23 տարի Քաշաթաղում է ապրել, 7 զավակ ունի, որից 5-ը՝ տղա, միշտ էլ խոսել է երկրի սոցիալական վիճակի մասին, բայց ոչ մեկը ուշադրություն չի դարձրել: Վերջում անդրադառնալով ձերբակալմանը՝ պատմեց, որ ինքը սոցիալական վիճակից ելնելով, որոշել է կարի մեքենան վաճառել ու զանգել են, ասել, որ մեքենան առնում ենք, հանդիպել են, բայց պարզվել է, որ եկել էին ոչ թե գնելու, այլ նրան կալանավորելու: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+

Նմանատիպ նյութեր