Գերմանիայում թռիչքից առաջ կասկածելի խոսակցության պատճառով ուղևորներին օդանավից տարհանել են
Գերմանիայի Քյոլն քաղաքի օդանավակայանում թռիչքից րոպեներ առաջ Boeing 737 օդանավի բոլոր ուղևորներին տարհանել են։ Այդ մասին հայտնում է Tass-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին։
Հաղորդվում է, որ թռիչքից մի քանի րոպե առաջ ուղևորներից երկուսը լքել են օդանավը և ավիաընկերության աշխատակիցներին հայտնել, որ սրահում կասկածելի զրույց են լսել և հրաժարվել են վերադառնալ իրենց տեղը։
Չի հաղորդվում, սակայն, թե խոսքն ինչի մասին է եղել։
Ստուգվել են բոլոր ուղեբեռները, սակայն կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել։ Մի անի ժամ անց օդանավը թռել է դեպի Մայորկա։