Նաիրիտցիները բողոքի ցույցեր են կազմակերպել Նախագահի նստավայրի և Ազգային ժողովի առջև
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները այսօր բողոքի ցույց են կազմակերպել Նախագահի նստավայրի և Ազգային ժողովի մոտ: Նաիրիտցիները պահանջել են վերագործարկել «Նաիրիտ» գործարանը:
Նախագահի նստավայրում «Նաիրիտի» աշխատակազմից երկու հոգու ընդունել են և պատասխանել նախապես գրված նամակին: Ընդունելության ժամանակ նաիրիտցիների ներկայացուցիչներին ասել են, որ Էներգետիկայի և բնական պաշարների նոր նախարարը կուսումնասիրի հարցը, իսկ առաջիկայում նաիրիտցիներին կընդունի ՀՀ վարչապետը: