211652_close_icon
views-count45764 դիտում article-date 14:57 04-12-2015

Բողոքի ակցիա՝ ՀՀ նախագահի նստավայրի առջև. ավազակային հարձակման ենթարկված եզդի ամուսինների հույսը ՀՀ նախագահն ու ՀՀ ոստիկանապետն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում հոկտեմբերի 15-ին ավազակային հարձակման ենթարկված Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի 1-ին տան բնակիչներ, ամուսիններ Շիրին Ալիյանը, Թառլան Սայդոյանը և նրանց հարազատները, Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինները ասում էին, որ այսօր նամակ են հանձնել նախագահական նստավայր և իրենց միակ հույսը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է, և որ նրանց միջամտությամբ իրավապահ մարմինները շուտ կբացահայտեն հանցագործությունը և մեղավորները կպատժվեն: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/16/67900/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 15-ին 3 անձինք, որոնցից 2-ը՝ դիմակավորված, մուտք էին գործել ամուսինների սեփական տուն, որպես զենք օգտագործվող դանակով բռնություն կիրառել նրանց նկատմամբ և հափշտակել էին գումար, ոսկյա զարդեր, իսկ տան 2 հարկերն էլ ամբողջովին տակնուվրա էին արել: Ավելի վաղ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի (ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի, կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) հատկանիշներով: Նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 15-ին, առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում մի խումբ անձանց կողմից Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի 1-ին տան բնակիչներ, ամուսիններ Շ. Ալիյանին և Թ. Սադայանին ավազակային հարձակման ենթարկելու փաստով: Այդ օրը 3 ստահակներ` 2-ը դիմակավորված, մուտք էին գործել ամուսինների սեփական տուն, որպես զենք օգտագործվող դանակով, բռնություն էին կիրառել ամուսինների նկատմամբ` պահանջելով գումար: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ստահակներն այնքան դաժան էին վերաբերվել ամուսինների նկատմամբ, որ ճիվաղները իրենց սև գործն անելուց հետո անօգնական ամուսիններին թողել էին կապած, իսկ արդեն առավոտյան կանչով դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը տեղում առաջին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելով` նրանց տեղափոխել էր Արմենիա բժշկական կենտրոն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր