Ռոնալդուն Լիսաբոնում հյուրանոց է բացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Լիսաբոնում մասնակցել է 4 աստղանի հյուրանոցի բացման արարողությանը: Դա Pestana CR7 ապրանքանիշի ներքո երկրորդ սեփական հյուրանոցն է:
«Կյանքը միայն ֆուտբոլը չէ: Ֆուտբոլն իմ կիրքն է, սակայն այժմ պետք է մտածել նաև ապագայի մասին:
Իմ ֆուտբոլային կարիերան անցել է Լիսաբոնում, այստեղ ես 7 տարի եմ անցկացրել: Չէի կարող այս քաղաքում հյուրանոց բացելու հնարավորությունը բաց թողնել», ասել է Ռոնալդուն:
Ավելի վաղ ֆուտբոլիստը հյուրանոց էր բացել իր ծննդավայրում` Մադեյրայի Ֆունշալ քաղաքում: