Կրիշտիանու Ռոնալդուն Մոնտե-Կարլոյում 140 մլն եվրոյով հյուրանոց է գնել. տեսանյութ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անշարժ գույքն է ձեռք բերել:
Պորտուգալացին Մոնտե-Կարլոյի ամենաշքեղ շրջանում 140 միլիոն եվրոյով հյուրանոց է ձեռք բերել, հայտնում է Marca-ն: Նշվում է, որ Ռոնալդուն անշարժ գույքը գնել է The Proto Group ընկերությունից, որի սեփականատերը իտալացի գործարար Ալեքսանդրո Պրոտոն է:
Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսին Պրոտոն Ռոնալդուին 16 մլն եվրոյով շքեղ տարածք էր վաճառել Նյու-Յորքի երկնաքերերից մեկում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն The Pestana Group ընկերության հետ համատեղ հյուրանոցների բիզնեսում 70 մլն եվրո է ներդնելու Պորտուգալիայում, Մադրիդում և Նյու-Յորքում: