211652_close_icon
views-count13734 դիտում article-date 12:26 18-10-2017

Չեմպիոնների լիգա. Այսօր կկայանա ևս 8 խաղ, «Մանչեսթեր Յունայթեդը» քննություն կհանձնի Լիսաբոնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում կկայանա ևս 8 հանդիպում: Ի տարբերություն երեկվա խաղերի, որոնք խելահեղ ստացվեցին, այսօր թոփ-հանդիպումներ չեն սպասվում: Այսպես, «թեթևի» մեջ կարելի է առանձնացնել «Չելսի»-«Ռոմա» հանդիպումը, և մեկ էլ «Բենֆիկան» է սեփական հարկի տակ ընդունելու «Մանչեսթեր Յունայթեդին»: Պորտուգալիայի չեմպիոնը խիստ անհաջող է սկսել մրցաշարը, երկու մեկնարկային խաղերում պարտություն է կրել, և այսօր իր վերջին հնարավորությունն է ինչ-որ կերպ շտկել վիճակը: Բայց մրցակիցը Մոուրինյոյի թիմն է, որը ցանկանում է հնարավորինս շուտ ապահովել իր տեղը փլեյ-օֆֆ փուլում և կենտրոնանալ ԱՊԼ-ի խաղերի վրա: [b]Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 3-րդ տուր [/b] A խումբ «Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Բազել» (Շվեյցարիա) B խումբ «Բավարիա» (Գերմանիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 22:45 «Անդերլեխտ» (Բելգիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 22:45 C խումբ «Ղարաբաղ» (Ադրբեջան) - «Ատլետիկո» (Իսպանիա) «Չելսի» (Անգլիա) - «Ռոմա» (Իտալիա) D խումբ «Բարսելոնա» (Իսպանիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան) «Յուվենտուս» (Իտալիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա) Բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:45-ին, միայն «Ղարաբաղ»-«Ատլետիկո» խաղը կսկսվի 20:00-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր