211652_close_icon

Ոստիկանությունը` ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգի հետքերով

views-count4597 դիտում article-date 21:22 02-10-2016
Հոկտեմբերի 1-ին, ժամը 20.15-ին, Կուտական համայնքի ղեկավարի տեղակալից ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կուտական համայնքի ղեկավարի թեկնածու Միքայել Խաչատրյանը 20.000 դրամ ընտրակաշառք է տվել նույն համայնքի բնակիչ Լ.-ին: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 19.25-ին, Կուտական գյուղի միջնակարգ դպրոցի բակում նույն գյուղի բնակիչ Միքայել Խաչատրյանը Լ.-ին տվել է 20.000 դրամ՝ ասելով, որ հոկտեմբերի 2-ին կայանալիք Կուտական համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ քվեարկի իր օգտին: Լ.-ից ընդունվել է հաղորդում: Վերջինս ներկայացրել է 20.000 դրամանոց թղթադրամը, ինչը փաթեթավորվել և կնքվել է: Նյութերն ուղարկվել են դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու համար:

Նմանատիպ նյութեր