211652_close_icon
views-count1582 դիտում article-date 13:41 16-01-2014

Ոստիկանները մեկնեցին ահազանգի հետքերով

Հունվարի 15-ին, ժամը 11.05-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի գերեզմանատան մուտքի արգելափակոցի մոտ զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է գործարանային համարը ջնջված «ՏՕԶ-8M» տիպի 5,6 տրամաչափի ակոսավոր հրացան, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 4, «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի` 152, «ԱԿՍ» տիպի ինքնաձիքի 5,45 մմ տրամաչափի 313 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր