211652_close_icon
views-count430 դիտում article-date 12:41 15-10-2026

Խնդիր եմ դրել մինչև 2031թ. ստորագրել ու վավերացնել խաղաղության համաձայնագիրը. վարչապետ

«Մեր առաջիկա անելիքը համարում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումն ու ստորագրումը»,-հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ սա չի նշանակում որևէ այլ օրակարգից հրաժարում։

«Ինքս ինձ համար այդպիսի խնդիր եմ դրել։ Իսկ կոնկրետ ժամանակացույցը՝ մինչև 2031թ․ հասնել այդ խնդրի լուծմանը»,-շեշտել է նա։

Վարչապետի խոսքով՝ այս խնդրի լուծումն իրենց քաղաքական թիմի անելիքն է. «Սակայն իմ անձնական օրակարգի առումով կարևոր եմ համարում, որ լուծենք։ Իհարկե, այնպես չէ, որ այս ընկալումը նոր է ձևակերպվել»,-հավելել է նա և ընդգծել, որ տեսնում է՝ այդ հնարավորությունը կա, հակառակ դեպքում չէր բարձրաձայնի այս և այլ ձևաչափերով։

Վարչապետը վստահեցրել է, որ համաձայնագրի վավերացմամբ հայ ժողովրդի պատմության մեջ շատ էական շրջափուլ կամփոփվի և, նաև, կբացվի։

Նմանատիպ նյութեր