Պարզվել է, որ գողացել է ոսկյա մատանի
Սեպտեմբերի 30-ին քրեական գործով կասկածյալ՝ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ, 1968թ. ծնված Հ. Ս-ի շուրջ տարված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս, 2016թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, մուտք է գործել նշված քաղաքի բնակիչ Վ. Հ-ի տուն և գաղտնի հափշտակել մեկ հատ ոսկյա մատանի: