211652_close_icon

Ոսկյա մատանի գողացած կնոջը հայտնաբերեցին

views-count1783 դիտում article-date 19:14 05-02-2015
Փետրվարի 4-ին, ժամը 18.30-ին, մի քաղաքացի ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է տվել, որ անհայտ հանգամանքներում գողացել են իր տան հյուրասենյակի պահարանում գտնվող բաժակի մեջ դրված ոսկյա մատանին` պատճառելով 350.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1976 թ. ծնված Գոհար Ք.-ն: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր