Արսեն Վենգեր. Բացառված չէ, որ գլխավորեմ Անգլիայի հավաքականը
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի բացառել, որ կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը, որը ներկայումս մարզիչ չունի:
«Իմ համար կարևորը «Արսենալում» որակյալ աշխատանքն է: Դա իմ թիմն է, և միշտ այդպիսին էլ կմնա: Սակայն եթե ազատ լինեմ, ապա չեմ բացառում, որ կարող եմ գլխավորել Անգլիայի հավաքականը: Իսկ առայժմ ես կենտրոնացած եմ ներկայիս թիմում իմ աշխատանքի համար:
Իմ հարաբերությունները «Արսենալի» հետ նման է հավերժ սիրավեպի», ասել է Վենգերը: