Զինեդին Զիդան. Հնարավոր է, գլխավորեմ «Յուվենտուսը»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է այն հարցին, թե արդյոք երբևիցե կգլխավորի իր նախկին ակումբ «Յուվենտուսը»:
«Յուվենտուսի» նկատմամբ առաձնահատուկ վերաբերմունք ունեմ: Երբեք մի ասա երբեք: Հնարավոր է, ես մի անգամ վերադառնամ Տուրին և գլխավորեմ «Յուվենտուսը»: Ես նաև կցանկանայի դառնալ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ:
«Յուվենտուսը» վերջին տարիներն կտրուկ առաջադիմել է: Թիմը ամեն ինչի ունակ է: Սակայն այժմ ես մարզում եմ «Ռեալը», ասել է Զիդանը: