Հուսով ենք, որ կկարողանանք հաջորդ փուլ դուրս գալ. Արսեն Վենգեր
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում «Բավարիա»-ից կրած պարտությունից հետո չի թաքցրել իր հիասթափությունը:
« Բնականաբար մենք բոլորս հիասթափված ենք, քանի որ պարտվեցինք նման խաղում: Խաղասկզբում մենք երեք գոլային պահ ստեղծեցինք մրցակցի դարպասի մոտ, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում մեր թիմի խաղացողի հեռացումը փոխեց հանդիպման ընթացքը: Մինչ այդ մենք հիանալի էինք խաղում: Երկրորդ խաղակեսում չկարողացանք հարձակման գծում ուժեղ խաղ ցուցադրել, քանի որ մեր ուժերը սպառվել էին: Մեզ դիմակայում էր շատ ուեղ թիմ: Այդուհանդերձ պայքարը դեռ չի ավարտվել: Մենք հուսով ենք, որ կկարողանանք հաջորդ փուլ դուրս գալ և մտադիր ենք պայքարել մինչև վերջ»,-ասել է Վենգերը: