Փրկարարներն ավտոտնակի հորանն ընկած մեքենան դուրս բերեցին
Սեպտեմբերի 27-ին, ժամը 07.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում «Honda Fit» մակնիշի ավտոմեքենայի առջևի անվադողերն արգելափակվել են փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենան առջևի անիվներով ընկել է ավտոտնակի հորանը:
Փրկարարները «Honda Fit» մակնիշի 34 VZ 224 պետհամարանիշով (վարորդ՝ Վ. Մ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: