211652_close_icon
views-count22670 դիտում article-date 23:03 07-06-2015

Սևանի ջրասուզակները Դեբեդ գետից դուրս բերեցին հունիսի 4-ին գետն ընկած ընտանիքի անդամներից պապու դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Սևանից ժամանած ջրասուզակները Լոռու մարզի Ախթալա քաղաքի վարչական տարածքով անցնող Դեբեդ գետից դուրս բերեցին 65-ամյա Վասիլ Վահանի Սիմոնյանի դին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ Սևանի ջրասուզակների նշված վայր ժամանելը` դին փորձում էին ջրից դուրս բերել Ալավերդու հրշեջ փրկարարները, սակայն քանի որ տեղանքը խորն էր և վտանգավոր, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնից նշված վայր ուղարկեցին Սևանի ջրասուզակներին: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/05/55361/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 34 ZA 719 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հաղպատ-Աղթալա ավտոճանապարհին դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Դեբեդ գետը: Ավտոմեքենայում գտնվող 21-ամյա Վահան Արմենի Սիմոնյանը կարողացել էր դուրս գալ ավտոմեքենայից: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտայկի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: ժամանել էին նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը` Թումանյանի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկանների կանչով նշված վայր էին ժամանել նաև Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները, ովքեր քաղաքացիների, ոստիկանների հետ համատեղ գետից դուրս էին բերել ավտոմեքենան: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել էր 40-ամյա Արմեն Վասիլի Սիմոնյանի դին: Դեպքի վայր ժամանած իրավապահներին Վ. Սիմոնյանը հայտնել էր, որ Արմենը իր հայրն է և բացի նրանից ավտոմեքենայում եղել էր նաև Արմենի հայրը` իր պապը` 65-ամյա Վասիլ Վահանի Սիմոնյանը, ում փրկարարներն ու իրավապահները գյուղացիների հետ միասին փնտրում էին: Կային կասկածներ, որ հնարավոր է` պապը նույնպես ջրահեղձ էր եղել: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր