211652_close_icon
views-count22568 դիտում article-date 16:20 09-03-2014

Հրշեջ-փրկարարներն ու ջրասուզակը Կոտայքի գարեջրի գործարանի մոտ գտնվող գետից դուրս բերեցին 2-ամյա երեխայի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` մարտի 9-ին, ողբերգական ու դժբախտ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնից ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Կոտայքի գարեջրի գործարանի հարևանությամբ հոսող Գետիկ գետում 2 տարեկան երեխա է ընկել և նրան գտնելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 4 ժամից ավելի տևած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները գետից դուրս բերեցին երեխայի` 2-ամյա Շուշանիկ Քոչարյանի դին: Որոնողական աշխատանքների առաջին իսկ պահից տեղում են եղել Աբովյանի շտապօգնության բրիգադը, ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը` Աբովյանի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Փարկարարների աշխատանքները տեղում ղեկավարում է ՀՀ ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզի փրկարարական վարչության պետ Գեղամ Գրիգորյանը: Այս պահին սպասում են,որպեսզի դեպքի վայր ժամանեն ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները, փորձագետը,ինչպես նաև դատական բժիշկը: Հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ երեխան իր քրոջ հետ խաղալիս է եղել տան բակում, և հասնելով գետի ափի մոտ Շուշանիկը սայթաքել և ընկել էր գետը: Ի դեպ Շ. Քոչարյանը երեկ դարձել էր 2 տարեկան: Իսկ երեխայի դին ընկնելու վայրից հայտնաբերվել է մոտ 200 մետր հեռավորության վրա: Լուսանկարները ` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր