slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Ողբերգական դեպք Թեղուտի հանքավայրում. փրկարարներն ու «Հատուկ լեռնափրկարար ծառայության» աշխատակիցները 5 ժամվա աշխատանքներից հետո 9 մետր խորությամբ հորանից դուրս բերեցին 57-ամյա տղամարդու դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Ողբերգական դեպք Թեղուտի հանքավայրում. փրկարարներն ու «Հատուկ լեռնափրկարար ծառայության» աշխատակիցները 5 ժամվա աշխատանքներից հետո 9 մետր խորությամբ հորանից դուրս բերեցին 57-ամյա տղամարդու դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count56485 դիտում article-date 21:00 21-02-2016
Այսօր, փետրվարի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառահության Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի վարչական տարածքում գտնվող պղինձմոլիբդենային հանքավայրի` 9 մետր խորությամբ հորանի մեջ քաղաքացի է ընկել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են մարզի փրկարարական վարչության աշխատակիցները` վարչության պետ Հրաչիկ Անտոնյանի և Ալավերդու թիվ 40 հրշեջ փրկարարական ջոկատը` ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն նշված գործարան են ժամանել նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արամ Ղազարյանի և բաժնի պետի տեղակալ Նարեկ Սիրադեղյանի գլխավորությամբ: Առաջին իսկ պահից նշված վայրում են եղել նաև 1-03 շտապօգնության բժիշկները: Մոտ 5 ժամ է տևել, մինչև հրշեջ փրկարարները և նրանց օգնության ձեռք մեկնած «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ի աշխատակիցներն ու գործարանի պատասխանատուները հատուկ ճոպանների միջոցով կարողացել են հորից դուրս բերել Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի բնակիչ` 57-ամյա Հայկ Սարգսյանի դին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածը ամուսնացած էր, խնամքին ուներ 2 աղջիկ և 1 տղա, և ինքն այդ հանքավայրում ինչ որ ծառայության պետ էր: Հորանի մոտ աշխատանքներ կատարելու ժամանակ` ըստ նախնական տեղեկությունների, չի պահպանվել անվտանգության մի քանի կանոններ: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ` մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ավագ քննիչ Կարեն Մոսինյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում` դիակի դատաբժշկական և տեխնիկական անվտանգության: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր