Ամերիկացիների 62 %-ը Թրամփ-Քլինթոն առաջին հեռուստաբանավեճում հաղթող է ճանաչել Քլինթոնին
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հավակնող հիմնական թեկնածու մրցակիցներ, հանրապետական Դոնալդ Թրամփի ու դեմոկրատ Հիլարի Քլինթոնի միջև նախօրեին տեղի ունեցած առաջին հեռուստաբանավեճից անմիջապես հետո CNN հեռուստաալիքը հարցում է անցկացրել հեռուստադիտողների շրջանում։
Ըստ հարցման արդյունքների՝ հաղթող են ճանաչել Քլինթոնին։ Նրանց 62 տոկոսը գտել է, որ կհաղթի Քլինթոնը, իսկ 26 տոկոսի կարծիքով՝ հաղթանակ կտանի Թրամփը։
Բանավեճին ներկա գտնվողների 26 տոկոսը Թրամփի կողմնակիցներն են եղել, 41 տոկոսը՝ Քլինթոնի։ Մնացածները չեն հարել 2 կուսակցություններից և ոչ մեկին։