Պորոշենկոն իր ծննդյան օրվա նվեր է որակել Եվրախորհրդարանի՝ ուկրաինացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու որոշումը
Եվրախորհրդարանը ուկրաինացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու որոշում է ընդունել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է տպավորություններով, նշելով, որ ավելի լավ նվեր ծննդյան օրվան լինել չէր կարող:
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Ուկրաինայի նախագահը 51 տարեկան է դառնում: