Անդրեա Պիրլո. Չեմպիոնների Լիգայում «Յուվենտուսի» հաղթանակը երազանքիս գագաթնակետը կլիներ
Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն նշել է, որ երազում է ակումբի հետ հաղթել Չեմպիոնների Լիգայում:
«Եզրափակիչ դուրս գալը ինչ որ անհավանական բան կլիներ: Իսկ եթե իմ կարիերան «Յուվենտուսի» կազմում ավարտեմ Չեմպիոնների լիգայի հաղթանակով, ապա դա կլիներ իմ երազանքի գագաթնակետը: Ինչ վերաբերում է կարիերայիս, ապա այդ մասին չեմ մտածում: Խաղալու եմ այնքան ժամանակ, քանի դեռ ամեն օր մարզվելու այնպիսի մեծ ցանկություն ունեմ, որքան՝ այժմ», ասել է Պիրլոն:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Յուվենտուս» - «Ռեալ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա մայիսի 5-ին՝ Թուրինում:
Ներկայացնում ենք հանդիպման պրոմո-հոլովակը: