4456 դիտում
21:30 26-09-2016
«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը կներկայացնի Հայաստանի տարբեր շրջանների երգն ու պարը
ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, «Մրրո հայ ազգային երգարվեստի կենտրոն» հասարակական կազմակերպությունը` ս. թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 19:00-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում կանցկացնի «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը:
Փառատոնն իրականացվում է 2014 թվականից:
Այս տարի փառատոնին կմասնակցեն «Մարաթուկ», «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը», «Մշո հավքեր», «Վան», «Տարոնցիներ», «Ծովակ», «Ոստան», «Նուբար», «Գորանի», «Մասունք», «Տավրոս» ավանդական երգի-պարի համույթները: Կներկայացվեն Հայաստանի տարբեր շրջանների երգն ու պարը, թատերականացված ծիսական դրվագներ: Կցուցադրվեն նաև հայ ազգային երգարվեստի, պարարվեստի և երաժշտարվեստի երախտավորների գործունեությանը նվիրված կարճամետրաժ ֆիլմեր:
Փառատոնի հիմնական նպատակը հայկական ավանդական երգ ու պարի պահպանումն ու տարածումն է, և մեր ժառանգությունը երիտասարդ սերնդին ավելի ճանաչելի դարձնելը:
Նմանատիպ նյութեր
6416 դիտում
19:08 22-09-2017
Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի կունենա «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնը
2151 դիտում
19:22 29-09-2014
«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում
3673 դիտում
10:36 04-10-2016
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացավ «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը
Այս բաժնից
499 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
634 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1114 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը