Իրանցի մասնագետները նախօրեին հաջողությամբ ուղեծիր ուղարկեցին սեփական արտադրության 4-րդ՝ «Ֆաջր» արբանյակը: Այս մասին հաղորդել է Իրանի պետական՝ IRINN TV հեռուստաալիքը:
Նոր արբանյակը հագեցած է GPS նավիգացիոն համակարգով: Այն ուղեծիր է դուսր բերվել «Սաֆիր» հրթիռակրի օգնությամբ: Արբանյակը հետախուզական է և աշխատում է արևային էներգիայով: Այն տարբերվում է նախկին արբանյակներից: Մասնավորապես, նրա վրա տեղադրված են միկրոշարժիչներ, որոնք թույլ են տալիս արբանյակին փոխել թեքումը ուղեծրի նկատմամբ:
Բացի այդ, արբանյակի ֆունկցիաներից մեկը լինելու է չափագրական լուսանկարումը: